Կասեցվել է Մ.Հերացի փողոցում գտնվող բենզալցակայանի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Հերացի 2/5 հասցեում «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը:
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել։
Սեպտեմբերի 8-ին Տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանի գործունեությունը փաստացի դադարեցվեց, և այն ապամոնտաժվեց։
Բենզալցակայանը շահագործող ընկերության առջև պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը
Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած...
«Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, որպեսզի աշխարհը սկսի նկատել». CNN-ն անդրադառձել է Լաչինի շրջափակմանը
CNN-ը լայնածավալ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբ...
Դրամանենգության դեպք Տաշիրում. կեղծ 20-հազարանոցով մեքենան լիցքավորել է ու դիմել փախուստի
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17.35-ին, ծառայություն իրականացնող Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի մի բենզալցակայանի աշխատ...
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը
Մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի...