Հայ մարզիկը դարձել է ձյուդոյի երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Գյումրու մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը դարձել է ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Սեպտեմբերի 7-ին Նիդեռլանդների Հաագա քաղաքում մեկնարկել է երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցաշարը։
«Մրցումների հենց առաջին օրը 60 կգ քաշային կարգում հանդես եկող, Գյումրու «Մարզական հասարական կազմակերպություն» (ՄՀԿ) համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը, տանելով չորս հաղթանակ, գրավեց 3-րդ մրցանակային տեղը և նվաճեց բրոնզե մեդալ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 8-ին կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։
[29d75408a889c3a829611d771b96684b.jpg]
[0046a5b30f96ca41017c9dd892019138.jpg]
[59b6e34adaf42a8c6d1545d0710cb09c.jpg]
[bd2894c8ea6ef120a5de5f083f1c0d38.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանը «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում է
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների...
Գոռ Սահակյանը՝ բրոնզե մեդալակիր․ Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում
Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն 20-ամյա Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդա...
Հայաստանի հավաքականը մեկնեց Թուրքիա
ՀՀ ազգային հավաքականը մեկնեց մրցավայր։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Եվրո-2024-ի որակավորման փո...
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան հաստատել է, որ Լուիս Ռուբիալեսը հրաժարական է տվել
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան հաստատել է, որ Ռուբիալեսը, որը զբաղեցնում էր կազմակերպության նախագահի պաշտոնը,...