ԱՄՆ-ն դատապարտել է Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեում ՌԴ-ի կողմից անցկացվելիք ընտրությունները
Ռուսաստանի տարբեր մարզերում սեպտեմբերի 10-ը հայտարարվել է քվեարկության միասնական օր։ Ընտրությունների ընթացքում ՌԴ քաղաքացիները կընտրեն նահանգապետների, օրենսդիր ժողովների պատգամավորների, տեղական ներկայացուցչական մարմինների, ինչպես նաև ՌԴ պետդումայի 4 պատգամավորի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Ընդ որում, առաջին անգամ այդ ընտրություններին են մասնակցելու նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի և Զապորոժիեի մարզերի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է Ռուսաստանի կողմից իր մաս հայտարարված սուբյեկտներում ընտրությունների անցկացումը՝ դրանք անվանելով «անօրինական»։
«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում կեղծ ընտրություններն անօրինական են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի պահանջները Ուկրաինայի որևէ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - գրել է Բլինքենը X սոցիալական հարթակի իր էջում։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ. հայտնի է պատճառը
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողո...
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...
«Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում Հ...