2020 թվականի պատերազմից հետո զորքերի ամենամեծ տեղաշարժն է գրանցվել․ «Հրապարակ»
Սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որի օրակարգում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մասնակցել են պետնախարար, նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը, ուժային կառույցների, ինչպես նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը 1 տող է սահմանային իրավիճակի մասին.
«Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի անվտանգության և պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը», սակայն սա եղել է քննարկման գլխավոր թեման։
Լրատվականին փոխանցել են, որ արձանագրել են, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո զորքերի ամենամեծ տեղաշարժը, որը գրանցվել է Արցախի սահմաններին։ Վերջին օրերին ադրբեջանական մեդիատիրույթը ողողված է զորքի տեղաշարժի, զինտեխնիկա կուտակելու մասին լուրերով և տեսանյութերով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ԱԹՍ-ով հարվածել է ՀՀ ԶՈՒ պատկանող ռազմական մեքենային` ՀՀ տարածքում, բռնկվել է հրդեհ․ Է․Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Սեպ...
Ադրբեջանը կրակ է բացել Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարոթյուն է տարածել Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈ...
Ունենք 2 զոհ․ պատճառը պայթյունն է․ ՊՆ-ի հայտարարությունը
ՀՀ ՊՆ-ը րոպեներ առաջ հրապարակում է կատարել՝Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհ...
Մեկ վիրավոր զինծառայող․ հակառակորդը երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում...