«ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն ընթացիկ տարվա վերջին». Լիտվայի ԱԳՆ
Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, որը Լատվիայում մասնակցել է Բալթյան երկրների և հյուսիսային երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Հուսով ենք, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն ընթացիկ տարվա վերջին»,- ասել է նախարարը։
Լանդսբերգիսի կարծիքով՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը կծառայի մայրցամաքում անվտանգության ապահովման խնդիրներին։
«ԵՄ ընդլայնումն անվտանգության երկարաժամկետ ապահովման խնդիր է, որը մենք կարող ենք առաջարկել Ուկրաինային և երաշխավորել մեզ»,- ասել է դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան
Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադա...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...
«Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում Հ...