Աֆղանստան-Պակիստան սահմանին բախումներ են սկսվել
Աֆղանստանի զինվորականների և Պակիստանի սահմանապահ զորքերի միջև սահմանային բախումներ են սկսվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ականատեսներին։
Նրանց խոսքով՝ մարտերը սկսվել են Թորխամի անցակետի տարածքում, որտեղ կրակոցներ են լսվել։
Միջադեպի պատճառով հազարավոր խաղաղ բնակիչներ արգելափակված են։ Սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներն էլ լքում են իրենց տները և փորձում հեռանալ վտանգավոր գոտուց։
Թորխամի անցակետը Պակիստանի և Աֆղանստանի միջև առևտրային և տարանցիկ երեք առանցքային ուղիներից մեկն է: Իսլամաբադը օգտագործում է Թորխամի անցակետը իր առևտրային ապրանքները Կենտրոնական Ասիա առաքելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին , ժամը 12:35֊ից ժամը 14։00...
Արցախում ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան. կա վիրավոր
Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է...
Ադրբեջանի տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 8-ին` ժամը 13։35-ից 13։45-ն ընկած ժաման...
Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00 -ի սահմաններու...