Արցախում ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան. կա վիրավոր
Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:
«Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն. Արցախի ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը Փարիզ–Պեկին և Թել Ավիվ–Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշմա...
Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկակ...
Ադրբեջանը հրթական ապատեղեկատվությունն է տարածում. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-...