Հասմիկ Պողոսյանը և իր ընտանիքի անդամները հրավիրվել են Ապօրինի գույքի բռնագանձման վարչություն. «Հետք»
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին գրում է «Հետք»–ը:
Նշվում է, որ նախկին նախարարին, ամուսնուն, երկու որդուն պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
«Ուսումնասիրվում է նաև Բրիտանական Վիրջինյան կղզիներում, այսինքն՝ օֆշորային գոտում գրանցված «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերության գույքը: Նախարարի ընտանիքին հրավիրում են դատախազություն, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում:
Այդ շրջանակներում իրականացվել է նաև «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ նախագահության անդամ, ինչպես նաև նույն ՀԿ-ի հիմնադրած «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանի մոր՝ Ադելա Ստեփանյանի գույքի վերաբերյալ ուսումնասիրություն: Վերջինս ևս հրավիրվել է դատախազություն»,– գրում է կայքը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրես...
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊՊԾ պետին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոն...
Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ադրբեջանի հայտարարությանը
Օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շո...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...