ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուրսկի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել. մարզի ղեկավար
ՌԴ Կուրսկի շրջանի Կուրչատով քաղաքի ոչ բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտը:
Նա նշել է, որ կրակը մարվել է, տուժածներ չկան։
«Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է գրանցվել Կուրչատով քաղաքի ոչ բնակելի շենքում, այն լուծարվել է հրշեջների կողմից։ Տուժածներ չկան, տեղում աշխատում են իրավապահ մարմինները»,– ասել է Ստարովոյտը:
Այսօր՝ ավելի վաղ, հայտնել էինք, որ ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք է վնասազերծվել:
Հիշեցնենք, որ Կուրչատովում է գտնվում Կուրսկի ԱԷԿ-ը։
Սեպտեմբերի 1-ին ՌԴ Կուրսկի մարզի իշխանությունները հայտնել են Կուրչատով քաղաքում ուկրաինական ԶՈւ–ի հարձակման մասին: