Կուրսկի և Բելգորոդի մարզերում անօդաչու սարքեր են խոցվել
ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք է վնասազերծվել, հայտնել է շրջանի ղեկավար Ռոման Ստարովոյտը։
Նահանգապետի խոսքով՝ միջադեպերը տեղի են ունեցել սեպտեմբերի 3-ին Ռիլսկի շրջանի Կոզինո գյուղի մերձակայքում գտնվող սահմանամերձ շրջաններում և մարզի Սուդժանսկի շրջանի Գորնալ գյուղի մոտ։
Երկու անօդաչու թռչող սարքերն էլ հայտնաբերվել են ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրների օգնությամբ։ Ստարովոյտը հավելել է, որ զոհեր և վիրավորներ չկան։
Ավելի վաղ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ սեպտեմբերի 3-ի ցերեկը Բելգորոդի մերձակայքում հակաօդային պաշտպանության համակարգ է գործարկվել, և մեկ անօդաչու թռչող սարք քաղաքին մոտենալիս խոցվել է։ Զոհերի և ավերածությունների մասին նույնպես տեղեկություններ չեն ստացվել։
Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումը հաստատել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի սահմանամերձ շրջանները, առաջին հերթին, Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի մարզերը պարբերաբար ենթարկվում են գնդակոծությունների և անօդաչու սարքերի հարձակումների։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊՆ արձագանքը՝ ադրբեջանական կողմի հայտարարությանը
Արցախի ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը: Այս մասին նշվում է Արցախի ՊՆ տարած...
Զելենսկին աշխատանքից ազատել է երկրի ՊՆ ղեկավարին. հայտնի է` ով կփոխարինի նրան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին: Այժմ Ալեքսեյ Ռեզնիկով...
Ադրբեջանը այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակն է տեղափոխել Գյանջա. Ateo
Ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավն այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակով վերադարձ...
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմի ապատեղեկատվության վերաբերյալ: ...