ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կրակոցներ Երևանում. հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է ինքնաձիգ, կրակված փամփուշտներ
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թամանցիներ փողոցում գործող «Ասալա» թոնրատան հարևանությամբ գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են 1 հատ «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 հատ 7.62 տրամաչափի փամփուշտ և 12 հատ պարկուճ: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Թամանցիների փողոցի 57 հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 3 քաղաքացու:
Աղբյուրի տեղեկություններով` նրանք են՝ Երևանի բնակիչներ, 29-ամյա Հրայր Լալայանը, 29-ամյա Աշոտ Սարգսյանը և 25-ամյա Գևորգ Գինոսյանը: Արդեն տեղում, փաստերի ճնշման տակ, Հ. Լալայանը հայտնել է, որ հայտնաբերված ինքնաձիգից ինքն է կրակոցներ արձակել: Նշված անձինք և հանցագործության գործիք ինքնաձիգը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
[4f64c1bfc1cf32c7c33fdeaae60cfd3e.png]
[e06e862146538697c0b9f2c0bd2ff409.png]
[07c9f725080b9dccd13d16f9fa42cb5d.png]
[a2c0aa681c3f3f90c159fc5e1012d1fe.png]
[5481e76bb5a93aa0c9e775e329f5d405.png]
Նմանատիպ հոդվածներ
Կյանքից զրկված զինվորները կրակել են միմյանց վրա․ պատճառը հայտնի է. նոր մանրամասներ
Ինչու է Սյունիքի զորամասերից մեկում երկու զինծառայող կյանքից զրկվել՝ մահացու հրազենային վիրավորում ստանալով: ArmLur -ի տ...
Հայաստանի զորոմասերից մեկում 2 զինծառյող է մահացել. ՊՆ
Հայաստանի զորոմասերից մեկում 2 զինծառյող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը «Օգոստոսի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մահացածները քույրեր են
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ս...
«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից...