ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանի բնակարաններից մեկի լոգասենյակում պայթել է էլեկտրական մոտոցիկլետը. կա տուժած
Պայթյուն է տեղի ունեցել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 167 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է սեպտեմբերի 2-ին, ժամը 21։32-ին։ Հայտնել են, որ Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 167 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկից նկատվում է ծուխ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Պարզվել, որ 4-րդ հարկի բնակարաններից մեկի լոգասենյակում էլեկտրական մոտոցիկլետը պայթել է․ փլուզվել է պատշգամբի արտաքին պատը (մոտ 10 քմ), կոտրվել են ննջասենյակի պատուհանների ապակիները, վնասվել է տան գույքը և դրսում կայանած «Hyundai» մակնիշի ավտոմեքենա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչ Ա․ Խ․-ն (ծնված 1989 թ․), ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։
[4f8d85fe5822510e159186d8846f03d2.jpg]
[221f14af78cb08a1cc75a2984632e42c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Կյանքից զրկված զինվորները կրակել են միմյանց վրա․ պատճառը հայտնի է. նոր մանրամասներ
Ինչու է Սյունիքի զորամասերից մեկում երկու զինծառայող կյանքից զրկվել՝ մահացու հրազենային վիրավորում ստանալով: ArmLur -ի տ...
Հայաստանի զորոմասերից մեկում 2 զինծառյող է մահացել. ՊՆ
Հայաստանի զորոմասերից մեկում 2 զինծառյող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը «Օգոստոսի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մահացածները քույրեր են
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ս...
«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից...