«Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար». Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ի (նախկինում Twitter) իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործում է Լաչինի միջանցքի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։
«Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված մահացու հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար: Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»,- գրել է կոնգրեսականը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ...
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...