ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռեփեր 50 Cent–ը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ համերգի ժամանակ խոսափողով հարվածելով երկրպագուին

Ամերիկացի հիփ-հոփ արտիստ Քերթիս Ջեքսոնը, ով հայտնի է 50 Cent կեղծանունով, դարձել է քրեական գործով կասկածյալ այն բանից հետո, երբ իր համերգներից մեկի ժամանակ խոսափողով վնասել է երկրպագուի գլուխը։ Այդ մասին գրում է TMZ-ը։ 

Օգոստոսի 30-ի երեկոյան ռեփերը ելույթ է ունեցել Լոս Անջելեսում իր The Final Lap 2023 շրջագայության շրջանակում։ Շոուի ընթացքում օգնականները մի քանի անգամ անընդմեջ Ջեքսոնին են փոխանցել չաշխատող խոսափողներ, որից հետո նա զայրացել է և խոսափողը նետել ամբոխի մեջ: 


Տուժածը տեղի ռադիոհաղորդավար Բրիանա Մոնեգեյնն էր, նա գլխի բաց վերք է ստացել։ Կինը հոսպիտալացվել է։ Ավելի ուշ նա դիմել է ոստիկանություն, որից հետո քրեական գործ է հարուցվել։ Ըստ կնոջ՝ նետելուց առաջ երաժիշտը ոչ թե պատահաբար է հարվածել իրեն, այլ դիտմամբ, քանի որ դեպքի պահին ուղիղ նայել է իրեն։ TMZ հրատարակությունը, վկայակոչելով ականատեսներին, պնդում է, որ դա այդպես չէ։ 

 

Քաղաքականություն