Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնները
Ծանրամարտի Հայաստանի առաջնության մրցումային առաջին օրը մրցահարթակ են դուրս եկել կանանց 48 կգ-ից 63 կգ և 69-ից +86 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Կանանց առաջնության 8 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Քրիստինե Բաբայանը (48 կգ), Իզաբելլա Յայլյանը (53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Նատալյա Սարգսյանը (63 կգ), Մերի Միսակյանը (69 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ), Էմմա Պողոսյանը (86 կգ) և Տաթև Հակոբյանը (+86 կգ):
Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունն անցկացվում է Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է:
Նմանատիպ հոդվածներ
Էդուարդ Սպերցյանը՝ թիմի սպասելիքներից և նպատակներից՝ Ազգերի լիգայում
Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է թիմի սպասելիքներից և նպատակներից՝ Ազգերի լիգայի նոր խաղարկության վիճ...
Հեշտ մրցակիցներ չկան, մեր խմբում էլ բոլոր թիմերը վտանգավոր են. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի վիճակահան...
Հայտնի են Ծանրամարտի Հայաստանի առաջնության մեդալակիրները
Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին, ընդհանուր առմամբ, 110 ծանրորդ է մասնակ...
Արման Ծառուկյանը յուրահատուկ նվեր է մատուցել Ջեյք Փոլին
Հայաստան ժամանած հանրահայտ բլոգեր և բռնցքամարտիկ Ջեյք Փոլը շարունակում է կիսվել իր տպավորություններով։ Երևանի կենտրոնում...