Զգուշացնում եմ սփյուռքի որոշ ներկայացուցիչների. կոշտ հակազդեցություն է լինելու. վարչապետ
«Այսօրվա դրությամբ՝ 2026 թվականի փետրվարի 13-ին, մենք Հայաստանի պատմության ընթացքը փոխել ենք և հիմա հետ փոխելու մասին է խոսքը, չենք պատրաստվում դիտորդի կարգավիճակում հետևել ցանկացած փորձի», -լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Փաշինյանը՝ արձագանքելով ի պաշտպանություն եկեղեցու բարերարների, նրանց թվում Նուբար Աֆյանի հայտարարությանը։
«Ես ասում եմ, ուզում եմ զգուշացնել նաև սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ էս դավադիր պլանում ներգրավվելը արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը և Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դիտորդի նման հետևել:
Հակազդեցություն է լինելու և շատ կոշտ հակազդեցություն է լինելու։ Բարերարների դիմակի ներքո թաքնված բաները Էջմիածնի գանձերի հետևից ընկածները, կներեք, էթիկայի կանոնների սահմաններում ասեմ, որ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ, Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով»,- ասել է Փաշինյանը և նշել, որ այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է, ինչը թույլ չի տալու։
Նմանատիպ հոդվածներ
Լավ լուր ունեմ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար. Պապոյան
«Լավ լուր ունեմ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար: Կառավարությունը այս տարի ևս 50%-ով կսուբսիդավորի գարն...
Բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված թյուրըմբռնումներ կային. Ավանեսյանը՝ պարզաբանել է
Գիտեմ, որ բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային և ուզում եմ նշել, որ նորացված կա...
Քննարկվել է Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում մասնակցել է իր հե...
Արին-Բերդ փողոցը կհիմնանորոգվի. Հարությունյանը արձագանքել է Radio Aurora–ի ռադիոլսողներին
Արին-Բերդ փողոցը կհիմնանորոգվի: Այս մասին գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հարությ...