Ռուսաստանում կան շրջանակներ, որոնց Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չի. Փաշինյան
«Ցավոք սրտի Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք համարում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չի իրենց, որովհետև այդ դեպքում Հայաստանը կդառնա լիրաժեք անկախ պետություն: Իսկ եթե թշնամանք կա՝ Հայաստանը ստիպված կլինի ավելի ու ավելի ամուր գրկել Ռուսաստանին»,-անդրադառնալով Ռուսաստանից հնչող նման տեսակետներին՝ վարչապետը հարց է բարձրացրել՝ մենք այս տարածաշրջանում ենք ապրում և ունենք 4 հարևան, ո՞վ է արդյունավետ ղեկավարը, ով ուզում է այդ 4 երկրի հետ ունենալ լավ հարաբերություններ և խաղաղությո՞ւն, թե՞ նա, ով ուզում է հրահրել հակասություններ:
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանին հարևան երկրների նկատմամբ սադրելու, կախվածությունը մեծացնելու նպատակով ինչ-որ հակադրություններ ստեղծելու տեսակետը շատերը չեն կիսում Ռուսաստանում, այդ թվում՝ իր գործընկերներ Վլադիմիր Պուտինն ու Միխայիլ Միշուստինը և համարում են, որ խաղաղությունը օգտակար է և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին, և՛ տարածաշրջանի երկրներին:
«Տեսեք, էսօր ի՞նչ են ասում, ի՞նչ թեզեր կան: Ասում են մենք կողմ ենք խաղաղությանը, բայց կողմ չենք 29.743 քառակուսի կիլոմետրին: Սա աբսուրդ հայտարարություն է, որովհետև եթե կողմ չես 29.743 քառակուսի կիլոմետրին, դա նշանակում է, որ հետաձգված թե անմիջապես թե վաղը պատերազմ ես հայտարարում: Միանշանակ և աներկբա»,-նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտ...
Պատասխանատու ձևով ասում եմ, գերազանց առաջադիմությամբ կրթությունից դուրս չի մնա. Փաշինյան
Որևէ ուսանող կրթական պրոցեսից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման վարձը վճարելու խնդիր ունի։ Այս մասին ասել...
Մոսկվայի և Երևանի միջև բանակցություններ են ընթանում. Խանդանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի երկաթ...
Փաշինյանը անդրադարձել է «ՔՊ» կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի...