Իսրայելի սպառնալիքները և Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու կարողությունը կեղծ է․ Իրան
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է, որ Իրանը կվերադառնա միջուկային համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորություններին, երբ պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկվեն, հայտնում է IRNA-ն։
Նա նշել է, որ Իրանը միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կկատարի միայն այն բանից հետո, երբ արևմտյան տերությունները լիովին կատարեն իրենց պարտավորությունների բաժինը, ըստ որի՝ ամբողջությամբ կվերացնեն պատժամիջոցները։
Ի պատասխան Իսրայելի սպառնալիքների մասին հարցին՝ նա ասել է. «Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել միջուկային օբյեկտներին հարվածներով կամ պատժամիջոցներով։ Մեր միջուկային օբյեկտներին հարվածելն անօգուտ է, և նրանց կտրվի վճռական ու կործանարար պատասխան»։
Նա ընդգծել է, որ Իսրայելի սպառնալիքները և Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու կարողությունը դատարկ են և կեղծ։
Նա վստահեցրել է, որ այս տարին լինելու է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված «քաղաքական աղմուկի» ավարտի տարի։
Նա շարունակել է, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունները շարունակվում են, իսկ բարձր հարստացված ուրանի մասնիկների գործը վերջերս փակվել է։ Էսլամին ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տեսախցիկների տեղադրումը հիմնականում կախված է միջուկային համաձայնագրի մյուս կողմերի պարտավորություններից։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարց...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ն ինձ կադրից ջնջել է, իմ խոսքը փոխարինել է ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել» ՔՊ-ի լոգոն․ Մարության
Երևանի առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքպետ՝ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ...
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...