«Դա վտանգավոր քայլ է». Լուկաշենկոն պատասխանել է Լեհաստանի և Բալթյան երկրների պահանջներին
Լեհաստանի և Բալթյան երկրների պահանջները՝ դուրս բերել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին Բելառուսից, հիմար են և անհիմն, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա նշել է, որ Լեհաստանի և Բալթյան երկրների ղեկավարությունը հիստերիա է հրահրում Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկների առկայության վերաբերյալ, մինչդեռ իրենք են մեծացնում ռազմական բյուջեն և կենտրոնացնում խոշոր ռազմական կազմավորումները Բելառուսի սահմաններին։
«Նրանք հասել են նրան, որ արդեն պահանջում են իրենց անհապաղ դուրս գալ Բելառուսից։ Դրանք անհիմն և հիմար պահանջներ են»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը։
Լուկաշենկոն նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Վարշավան հայտարարել է Բելառուսի հետ կապված Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը չկատարելու որոշման մասին. փաստորեն, այս փաստաթուղթը վերջին իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային ակտն է սպառազինությունների վերահսկման ոլորտում։ Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ դա վտանգավոր քայլ է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...