Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ ադրբեջանական տարածքում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու և ղարաբաղյան կողմի անվտանգության երաշխիքների մասին` հատկապեսԼաչինի միջանցքումվերջին օրերին գրանցված միջադեպերի ֆոնին։
Օգոստոսի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց Լաչինի անցակետում երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը պղծելու» մեջ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք ձերբակալվել են 10 օրով։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ ձերբակալության ժամկետը լրանալուց հետո նրանց կարտաքսեն Հայաստան։
«Պետք է զբաղվենք պայմանավորվածությունների կատարմամբ, սա է երաշխիքը։ Եթե ինչ-որ բան համաձայնեցված է, ավելին` ամենաբարձր մակարդակով ստորագրություններով կնքված, պետք է իրականացվի, այլ ոչ թե նոր բաներ հորինվեն` երրորդ, հինգերորդ, տասներորդ կողմ ներգրավելով»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հենց սկսվում է պայմանավորվածությունների կատարման խաթարումը, երաշխիքները կորչում են։
Այս համատեքստում ռուս դիվանագետը նշել է Երևանի դիրքորոշման փոփոխությունը` Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս մատնանշել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն սկսելու կարևորությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման օրակարգով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օգոստոսի 30-ի...
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ...