Արցախում նոր իշխանությունը իրադրությունը պետք է ներկայացնի այնպես, ինչպես կա․ ԱՀ ԱԽ նախկին քարտուղար
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախում նախագահի հրաժարականի հայտարարությունից հետո, հաշվի առնելով օրենսդրության անկատար լինելը և պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացները, ստեղծվել է մի վիճակ, երբ ցանկացած նոր իշխանություն կարող է սկզբնական շրջանում լեգիտիմության և պատշաճ հանրային վստահության խնդիր ունենալ, որն էլ իր հերթին հղի է իրավիճակի հետագա վատթարացման և անկանխատեսելի հետևանքների ռիսկով:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ նոր ձևավորվելիք իշխանության լեգիտիմության բնական պակասը լրացնելու, իշխանության և հանրության միջև փոխվստահություն ամուր հիմքեր ձևավորելու և բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է անմիջապես ժողովրդին ներկայացնել ստեղծված իրավիճակն այնպես, ինչպես այն կա իրականում, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է տեսնել։
Միայն իրավիճակի ճիշտ ախտորոշման և ամբողջական ներկայացման դեպքում է հնարավոր վերսկսել իրական պայքարը հանուն Արցախի։
Նմանատիպ հոդվածներ
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարց...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ն ինձ կադրից ջնջել է, իմ խոսքը փոխարինել է ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել» ՔՊ-ի լոգոն․ Մարության
Երևանի առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքպետ՝ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...