ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ դեսպանատան մոտ հավաքված քաղաքացիները կգիշերեն այնտեղ
Հաջակցություն առևանգված արցախցի երեք երիտասարդների այսօր բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները կգիշերեն ՌԴ դեսպանատան մոտ: Վաղը առավոտյան, բողոքի ակցիան կշարունակվի կառավարության առջև:
Ինչպես ավելի վաղ գրել ենք, Լաչինի միջանցքից արցախցի երիտասարդների առևանգման հարցով «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան մոտ։
Ակցիայի մասնակիցները նստացույց են հայտարարել դեսպանատան դիմաց և փակել դեսպանատան հարակից ճանապարհը։