ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիներն առևանգել արցախցի երիտասարդներին. մանրամասներ

Արցախի Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է ռեպորտաժ այն մասին, թե ինչպես են առևանգվել արցախցի երիտասարդները:

 

Ավելի վաղ հայտնել էինք, այսօր Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։ Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։

Քաղաքականություն