ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը միջադեպի ժամանակ ներսում չի եղել․ մանրամասներ՝ կրակոցներից

Քիչ առաջ հայտնել էինք, որ գիշերն անհայտ անձինք կրակոցներ արձակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստավայրի ուղղությամբ։

 

ArmLur-ին այս դեպքի մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես նշվում է, որ նախագահի նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած և ներս մտած անձինք երկուսն են եղել, որոնք, ըստ իրավապահ համակարգի պարզած տեղեկությունների, եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

 

Նշվում է, որ այս երկու անձինք էլ ձերբակալված են։

 

Հավելենք, որ ըստ տարածվող տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միջադեպի ժամանակ ներսում չի եղել։

Պատահարներ