«Դա շատ կարևոր իրադարձություն է մեր հարաբերություններում». Փաշինյանը` Միշուստինին
Տարածաշրջանային առումով մենք ունենք շատ խնդրահարույց հարցեր, և ՀՀ իշխանությունները միշտ ռուս գործընկերների հետ այդ հարցերը քննարկում են։ Ծաղկաձորում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ կայացած Փաշինյան–Միշուստին երկկողմ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես վստահ եմ, որ այդ հարցերին այսօր ևս կանդրադառնանք»,– ընդգծել է նա։
Նա նաև շնորհակալություն հայտնեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը Սոչիում հունիսի 8–ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոստացել էր, որ Վերին Լարսում մեքենաների համար նոր երթևեկելի գոտիներ կբացվեն, ու դա արդեն տեղի է ունեցել։
«Դա շատ կարևոր իրադարձություն է մեր հարաբերություններում. Դուք գիտեք, որ այնտեղ գոյանում էին բազմակիլոմետրանոց հերթեր։ Այդ հարցում նաև շնորհակալ ենք մեր վրացի գործընկերներին»,– նշեցլ է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև հիշեցրեց, որ 2022 թ–ին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 5 մլրդ դոլար, և այդ աճը շարունակվում է։
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այս տարվա արդյունքները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 3 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը 34,6%–ով բարձր է 2022 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական Կարմիր խաչը արձագանքել է Ադրբեջանի Կարմիր մահիկի հայտարարությանը
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքել է օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը: Հայտ...
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը Սյունիքի մարզում է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով օգոստոսի 22-ից Հայաստան...
«Սկզբունքային նշանակություն ունի ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի ստեղծումը». Փաշինյան
ԵԱՏՄ անդամ երկրներն այս պահին աշխատում են Ռուսաստանի տրամադրած Սանկտ Պետերբուրգի դեկլարացիայի վրա։ Այդ մասին այսօր Ծաղկա...
Տիգրան Ավինյանը` Հայկ Մարությանի հրապարակման մասին
Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու,...