Մարզահամերգային համալիրում տեղադրվում է Կարեն Դեմիրճյանի արձանը
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվում է Կարեն Դեմիրճյանի արձանը։
«Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է մարզահամերգային համալիրի դիմաց։
Քանդակի տեղադրումը տարածքի վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. այն ամբողջական կդառնա հարակից կանաչապատ պուրակի և բարեկարգ հատվածի ստեղծմամբ։
Ազդեցիկ արձանի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաբայանն է, ով քանդակել է Դեմիրճյանին՝ իր կերպարին բնորոշ քայլքի, շարժման մեջ՝ պատվանդանից դեպի ժողովուրդը իջնելիս»,- տեղեկացրել է Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։ Այս մասին տեղեկանո...
Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ գործը մտել է դատարան
2023 թվականի ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կնոջ գործը մտ...
Երևան–Կապան թռիչքի տոմսերն արդեն վաճառքում են
Արդեն վաճառքում են Երևան–Կապան–Երևան թռիչքի տոմսերը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան պաշտոնակ...
Իր անչափահաս երեխային հոգեկան և սեռական բռնության ենթարկած կինը 2 ամսով կալանավորվել է
Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող...