ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր):
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղներն ապահով չեն, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- արտադրամասը չունի անձնակազմի համար հանդերձարան, լվացարան, ձեռքերի չորացման հիգիենիկ սարքեր:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
[29d16f3be741835a6e840dc547709db0.jpg]
[25ce245dcc56057854d3b0fd5000dfa9.jpg]
[4d07202271e2bc6386c5b45fa97e09a1.jpg]
[d1c2caa2186c4049b08fc16d35efb5dc.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ գործը մտել է դատարան
2023 թվականի ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կնոջ գործը մտ...
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։ Այս մասին տեղեկանո...
Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարել...
Երևան–Կապան թռիչքի տոմսերն արդեն վաճառքում են
Արդեն վաճառքում են Երևան–Կապան–Երևան թռիչքի տոմսերը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան պաշտոնակ...