ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դո՛ւք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը»․ աշխարհին կոչով դիմած արցախցի կինը զույգ աղջիկ է ունեցել
Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով՝ ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի մարդկանց, որ խոսեն, իմ փոխարեն խոսեն, իմ ձայնը լինեն, երեխաներիս ձայնը լինեն, որպեսզի վերջը դնենք այս դաժանության...
Վերցրի հեռախոսս ու նկարեցի:
Մտածում էի, թե ինչպես և երբ հրապարակեմ:
Այսօր առավոտյան իմացանք, որ Մարիան տեղափոխվել է հիվանդանոց և լույս աշխարհ բերել իր չքնաղ զույգ դուստրերին:
Շնորհավորում ենք, Մարիա ջան, թող աղջիկներդ առողջ ու խաղաղ մանկություն ունենան:
Եվ հանուն բոլոր-բոլոր երեխաների, դիմում ենք բոլորին, դո՛ւք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը»,- նշված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Արցախի նախագահին նմանակող քաղաքացուն բերման ենթարկում
Հմացանցում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակող քաղաքացուն բերման ենթարկու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Turk Telecom 4G կապի օպերատորները հասանելի է Երևանում. ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը
Turk Telecom 4G, Vodofon TR 4G կապի օպերատորները հասանելի են Երևանում, ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. TRT Turkey ռադիոկայանը սկսել է FM հաճախականության վրա հայերենով հեռարձակում. Արթուր Դևրիկյան
Հայաստանի տարածքում առկա ռադիոյի հաճախականություններում ավելի հաճախ են սկսել թուրքական ալիքներ հայտնվել, ու խնդիրը նոր չ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի անցակետում ադրբեջանցիները ստիպել են շտապօգնության մեքենայից հեռացնել Արցախի զինանշանը
Ադրբեջանցիներն Արցախից բուժառուներին ՀՀ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայից ստիպել են հեռացնել Արցախի Հանրապետութ...