Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 18-22 մ/վրկ արագության։
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել, սակայն օգոստոսի 22-24-ը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով։
Այսօր և առաջիկա երկու օրերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ երեկոյան ժամերին։ Այդ ժամանակ նաև քամու ուժգնացում է սպասվում` 15-18մ/վրկ։ Օգոստոսի 23-ին և 24-ին առանց տեղումների եղանակ կլինի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 32-34, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի․ եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 19-20-ին, 23-ին կեսօրից հետո, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններու...
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակը ՀՀ-ում
Օգոստոսի 25-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհա...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 26-ի գիշերը, 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-ին առանձին շրջաններում, 29-ի...
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն
Այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-23 մ...