Ի՞նչն է բենզինի գների աննախադեպ աճի պատճառը. վերլուծություն
Վերջին օրերին Հայաստնի բենզալցակայաններում արձանագրվում է բենզինի գների աննախադեպ աճ: Վերջինս այսօր երկրում վաճառվում է լիտրը 1,35 դոլարով: Տրամագծորեն հակառակ տենդենցն է գրանցվել հեղուկ գազի շուկայում, որտեղ 1 լիտրի գինը նվազել է մինչև 100 դրամ, այն դեպքում, երբ երբեմն 240-250 դրամի էր հասնում: Այս մասին հայտնում է panorama.am-ը:
Փորձագետները բենզինի գնի թանկացումը կապում են ՌԴ շուկայի հետ, որտեղ նույնպես այն աննախադեպ բարձրացել է՝ սահմանելով նոր ռեկորդներ:
Մասնավորապես՝ AI-95 մակնշման բենզինի արժեքը մեկ տոննայի համար բարձրացել է մինչև 69,925 ռուբլի(1 լիտրը մոտ 280 դրամ), իսկ մազութը թանկացել է մինչև 35,453 ռուբլի: AI-92 բենզինն էլ թանկացել է մինչև 62,434 հազար ռուբլի(1 լիտրը մոտ 250 դրամ) մեկ տոննայի դիմաց: Ամառային դիզվառելիքի արժեքը բարձրացել է մեկ տոննայի դիմաց մինչև 67,848 ռուբլի(1 լիտրը մոտ 270 դրամ) ։ Օգոստոսի երկրորդ կեսից ի վեր այն վառելիքի այս տեսակի 12-րդ ռեկորդն է, և աճը շարունակվում է 4 եռամսյակ անընդմեջ:
Հատկանշականն այն է, որ ՌԴ-ում թանկացել է նաև հեղուկ բնական գազը՝ հասնելով 28,957 ռուբլի մեկ տոննայի դիմաց(1 լիտրը մոտ 115 դրամ), իսկ Հայաստանում հակառակ տենդենցն է: Բանն այն է, որ ի տարբերություն բենզինի շուկայի, որտեղ գերիշխող դիրք ունեն 5-6 ընկերություն և այն ներմուծվում է հիմնականում ՌԴ-ից՝ հեղուկ գազի ներկրմամբ, ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Հայաստանում զբաղվում են 86 ընկերություն, որոնցից խոշորի առավելագույն մասնաբաժինը 10% է, և բացի ՌԴ-ից այն ներմուծվում է նաև Իրանից:
Բենզինի գնի վրա գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների գործոնից բացի, ազդեցություն ունեն նաև երկու այլ գործոն ևս՝ համաշխարհային շուկայում նավթի գինը, հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ: Բայց նավթի համաշխարհային գներն անկում են ապրում, իսկ դրամը դոլարի նկատմամբ կարծես թե կայուն է: Հետևաբար բենզինի գնի թանկացումը պայմանավորված է միայն ռուսական շուկայով, ասել է, թե՝ Հայաստանի համար չդեվիրսիֆիկացված արտաքին շուկայով և ներքին մոնոպոլացվածությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարել...
«Խնդրում ենք դադարել հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը». ԱՍՀՆ մամուլի քարտուղար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հորդորել է չհանրայնացնել աղմկահարույց տ...
Մանկական քաղցկեղի անորակ դեղեր են ներկրվել Հայաստան․ «Հետք»
Բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) 2023 թվականի հունվարին մանկական քա...
Հայտնի են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերի քվեաթերթիկների համարները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժի համարների տրամադր...