ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Նրա խոսքով` ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությամբ և խիստ անհանգստացած է Լաչինի միջանցքի փակմամբ, ինչը խզում է կենսական նշանակության ապրանքների առաքման հասանելիությունը և խորացնում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում:
«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Մենք նաև նշում ենք այլ երթուղիների շուրջ փոխզիջման հնարավորությունը։ Հումանիտար փոխադրումները չպետք է սահմանափակվեն», - հայտարարել է նա։
Ըստ ԱՄՆ ներկայացուցչի` կողմերը պետք է շարունակեն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, ինչը ճկունություն և փոխզիջումներ է պահանջում։ ԱՄՆ-ը կողմերին զսպվածության և մարդասիրական իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կոչ է անում։
«Մենք կշարունակենք մասնակցել բոլոր գործընկերների հետ աշխատանքին», - եզրափակել է դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...