Ուկրաինան ժամանակավոր ծովային միջանցքներ է ստեղծել Սև ծովի տարածքում
Ուկրաինայի ենթակառուցվածքների զարգացման նախարարի առաջին տեղակալ Վասիլի Շկուրակովը նամակ է հղել ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությանը։ Ըստ Reuters-ի՝ տեքստում ասվում է, որ Ուկրաինան որոշել է ժամանակավոր ծովային ճանապարհ ստեղծել հացահատիկի տեղափոխման համար այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս է եկել հացահատիկի գործարքից:
Նոր երթուղու նպատակն է աջակցել Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում միջազգային երթևեկության ապաշրջափակմանը:
ՌԴ ՊՆ-ում նշել են, որ միջանցքով անցնող յուրաքանչյուր նավ կդիտարկվի որպես ռազմական օբյեկտ: Նման նավերի դրոշակակիր երկրները կհամարվեն Ուկրաինայի կողմից հակամարտության մեջ ներգրավված:
Հուլիսի 17-ին Ռուսաստանը հայտարարեց, որ դուրս է գալիս հացահատիկի գործարքից, քանի դեռ չի կատարվել դրա պայմանները: Այդ կապակցությամբ ռուսական կողմը հետ է կանչել նավարկության անվտանգության երաշխիքները, կրճատել է ծովային հումանիտար միջանցքը և վերականգնել ժամանակավորապես վտանգավոր տարածքի ռեժիմը Սև ծովի հյուսիս-արևմուտքում։
Նմանատիպ հոդվածներ
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
Իջևանում թուրք են բռնել. «Հրապարակ»
Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: «Իջ...
Սիսիան քաղաքի կոյուղաջրերը հոսում են Որոտան գետ․ մաքրման կայանը սեփականաշնորհված է. «Հետք»
Սիսիան քաղաքի հայտնի ջրային հայելիներից 300 մետր հեռավորության վրա Որոտան գետ լցվող կեղտաջրերը փոխում են ջրի գույնը։ Որո...
Մանրամասներ. ո՞ւմ և ինչի՞ համար է ծեծել երեխային ու նկարահանել. «Հրապարակ»
Ինչպես հայտնի է, երեխային ծեծի ենթարկող ու ստորացնող Աննա Արևշատյանը ձերբակալվել է։ Այս մասն գրում է «Հրապարակ օրաթերթ»-...