
Բուլղարիայի ձերբակալված երեք քաղաքացիները ներկայացել են որպես լրագրողներ

Բուլղարիայի երեք քաղաքացիներ, որոնք ձերբակալվել էին Ռուսաստանի օգտին իբր լրտեսելու կասկածանքով, ներկայացել են որպես ամերիկյան հեռուստաընկերություններում աշխատող լրագրողներ: Այս մասին հաղորդում է Times-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Նախօրեին Մեծ Բրիտանիայում ձերբակալվել են Բուլղարիայի երեք քաղաքացիներ՝ իբր Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով։ Նշվել է, որ ձերբակալվածները կալանքի տակ են գտնվում փետրվարից, իսկ նրանց դատավարությունը պետք է տեղի ունենա Լոնդոնում 2024 թվականի հունվարին։ Նշվում է, որ նրանք Բուլղարիայի քաղաքացիներ են, սակայն երկար տարիներ բնակվում են Մեծ Բրիտանիայում։
Ենթադրվում է, որ նրանք աշխատել են ռուսական հատուկ ծառայությունների համար։
Նրանք մեղադրվում են անձը հաստատող փաստաթղթեր պահելու համար՝ «ապօրինի դիտավորությամբ», ընդ որում, ենթադրվում է, որ ամբաստանյալները գիտեին, որ փաստաթղթերը կեղծ են։