Ադրբեջանում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ Արցախի մասին գրառման համար
Ադրբեջանում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պատրիսիա Սերանո Սանչեսը կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ կապված X սոցիալական ցանցում հրապարակման հետ, որում նշվում է Եվրոպական միության և Իսպանիայի Թագավորության համագործակցության մասին՝ ի աջակցություն Արցախին։
Հանդիպմանն ընդգծվել է, որ «Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրամիության և համագործակցության նախարարության «X» սոցիալական ցանցում հրապարակումը, որը քարոզում է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում Հայաստանի կողմից հաստատված անօրինական անջատողական ռեժիմը», «անընդունելի է, և տարակուսելի է», որ «այս քայլն արվել է Իսպանիայի նման երկրի կողմից, որը պայքարում է իր տարածքում անջատողականության դեմ»։
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտնել են նաև, որ «այս ոչ կառուցողական մոտեցումը չի համապատասխանում ադրբեջանա-իսպանական հարաբերությունների ոգուն», և ադրբեջանական կողմը դա «խստորեն դատապարտում է»։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարա...
«ԵՄ ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել». առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը Վերի...
Փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցն ակնհայտորեն հրատապ է դառնում․ ՀՀ ԱԳՆ
Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղե...
Տիգրան Ավինյանը «Գազելը» վարել է առանց համապատասխան վարորդական վկայականի. Civilnet
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ է վարել «Երևանի վերջին Գազել»-ը, որի շուրջ գովազդային հոլովակ էր պատ...