Թուրքիան ծրագրում է ԵՄ-ից անօրինական սիրիացի միգրանտներ ուղարկել Հալեպ
Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Սիրիայի հետ սիրիացի փախստականներին և անօրինական միգրանտներին Հալեպի նահանգ ուղարկելու շուրջ, Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AHaber հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության շտաբը (Արդարություն և զարգացում կուսակցություն), Եվրամիությունը և ՆԳՆ աշխատանքային խումբը ստեղծել են եռակողմ մեխանիզմ ապաստան հայցողների և անօրինական միգրանտների վերադարձը դեպի Սիրիա ապահովելու համար։
Տեղեկություններ կան նաև, որ Հալեպում ապագա միգրանտների համար արդեն հանրակացարան է կառուցվում, ինչպես նաև աշխատատեղեր են բացվում նահանգի անվտանգ շրջաններում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան կբարդացնի միգրանտների քաղաքացիության ձեռքբերումը՝ հանուն ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Ավինյանը «Գազելը» վարել է առանց համապատասխան վարորդական վկայականի. Civilnet
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ է վարել «Երևանի վերջին Գազել»-ը, որի շուրջ գովազդային հոլովակ էր պատ...
Փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցն ակնհայտորեն հրատապ է դառնում․ ՀՀ ԱԳՆ
Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղե...
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարա...
«ԵՄ ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել». առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը Վերի...