Ռուսաստանն ու Իրանը կհամագործակցեն հակաահաբեկչական ոլորտում. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Իրանի հետ հակաահաբեկչական ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։
Անցած կիրակի ահաբեկչություն է իրականացվել Իրանի Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում։ Շահ-Չերախի դամբարանի վրա զինված հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, ինը վիրավորվել։
«Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը հակաահաբեկչական ոլորտում իրանցի գործընկերների հետ հետագա համագործակցության ամրապնդման համար», - նշվում է երկուշաբթի ԱԳՆ կայքում տեղադրված լրատվամիջոցների հաղորդագրության մեջ։
Մեկնաբանության մեջ նշվում է, որ «առկա տվյալների համաձայն՝ տուժածների թվում ՌԴ քաղաքացիներ չկան»։
«Ռուսական կողմը խստորեն դատապարտում է բարբարոսական ահաբեկչությունը և իր խորին ցավակցությունն է հայտնում այն ընտանիքներին, ում հարազատներն ու ընկերները բախվել են այս աղետին: Հուսով ենք, որ հանցագործության մեղավորները կպատժվեն»,- ասված է ուղերձում։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...