Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ անդրադարձել է Լաչինի միջանցքի հիմնախնդրին ու հայտարարություն տարածել։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Թուրքիան ուշադրությամբ հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ տևական բանավեճերին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այդ հարցում: Ցավոք սրտի, այս մտահոգությունները, որոնք Ադրբեջանը երկար ժամանակ բարձրաձայնում էր, հաշվի չառնվեցին, և արդյունքում Ադրբեջանը ձեռնարկեց այն միջոցները, որոնք նպատակահարմար է գտնում իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։
Թուրքիան այն կարծիքին է, որ Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունները արդարացված չեն։ Այն փաստը, որ Լաչինի ճանապարհին ներկայումս ապահովված են բժշկական անցումներ, ինչպես նաև այլ երթուղիներ, որոնք հարմար են մեծածավալ նյութերի փոխադրման համար, ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը բարեխղճորեն ցուցաբերում է առավելագույն ջանքեր։
Հայաստանից մեր ակնկալիքն է՝ խուսափել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցել Աղդամ-Խանքենդիի և այլ այլընտրանքային ուղիները՝ Ղարաբաղի հայ բնակչության կարիքները բավարարելու համար, ինչպես նաև աջակցել Ադրբեջանի հայ բնակչության վերինտեգրման ջանքերին։
Թուրքիան կարծում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար պետք է աջակցել բարեկամ և եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և մարդասիրական ջանքերին ու խուսափել իրավիճակը սրող գործողություններից»։
Հիշեցնեք` արդեն 264 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը:
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Ավինյանը «Գազելը» վարել է առանց համապատասխան վարորդական վկայականի. Civilnet
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ է վարել «Երևանի վերջին Գազել»-ը, որի շուրջ գովազդային հոլովակ էր պատ...
«ԵՄ ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել». առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը Վերի...
Փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցն ակնհայտորեն հրատապ է դառնում․ ՀՀ ԱԳՆ
Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղե...
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարա...