Վարդանիձորի հարակից տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա են ծխացող օջախներ
Օգոստոսի 12-ին, ժամը 02:00-ից դեպքի վայր են մեկնել 28 հրշեջ-փրկարար ու փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Մոտ 1,5 հա տարածքում առկա են ծխացող օջախներ:
Օգոստոսի 11-ին, ժամը 19:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդանիձոր գյուղին հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբն (9 փրկարար ծառայող) ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է սարալանջին՝ «Արևիկ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով փրկարարները չեն կարող մոտենալ (մոտ 5 ժամ ոտքով) դեպքի վայր․ անտառտնտեսության 10 աշխատակիցների կողմից տեղում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։
[c6b8d6bae4fa0f5e7d2b376dab8802e2.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Այսօր` օգոստոսի 13–ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Այն Հայ Առաքելական եկ...
Իրաքի իշխանությունները որոշում են կայացրել ապաարգելափակել Telegram-ը
Իրաքի հաղորդակցությունների նախարարությունը խոստացել է, որ օգոստոսի 13-ին, երկրում կապաարգելափակի Telegram մեսենջեր...
ԵՄ-ն Նիգերի զինվորականներին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախագահին
ԵՄ-ն Նիգերի զինվորականներին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախագահին: Նիգերի տապալված նախագահ Մուհամեդ Բազումը իր...