Իրաքի իշխանությունները որոշում են կայացրել ապաարգելափակել Telegram-ը
Իրաքի հաղորդակցությունների նախարարությունը խոստացել է, որ օգոստոսի 13-ին, երկրում կապաարգելափակի Telegram մեսենջերը։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ մեսենջերի սեփականատեր ընկերությունը համաձայնել է կատարել Իրաքի անվտանգության մարմինների պահանջները և կբացահայտի կողմերին, ովքեր թույլ են տվել քաղաքացիների անձնական տվյալների արտահոսք։ Ընկերությունը նաև հայտնել է իր լիակատար պատրաստակամությունը՝ համագործակցելու երկրի իշխանությունների հետ;
Իրաքի հաղորդակցությունների նախարարությունն ընդգծել է, որ իրենք դեմ չեն կարծիք արտահայտելու ազատությանը, սակայն նշում են սոցիալական ցանցերի սեփականատեր ընկերությունների՝ երկրի օրենքներին ենթարկվելու պարտավորությունների կարևորությունը։
Նշենք, որ օգոստոսի 6-ին Իրաքի հաղորդակցությունների նախարարությունը հայտարարեց երկրում հանրահայտ Telegram մեսենջերի արգելափակման մասին՝ տեղի իշխանությունների խնդրանքով։
Նմանատիպ հոդվածներ
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Այսօր` օգոստոսի 13–ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Այն Հայ Առաքելական եկեղեցու հին...
Մինչև 1918 թվականը Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր․ Սերժ Թանկյանը՝ ադրբեջանցիներին
Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։ Այս մ...
ԵՄ-ն Նիգերի զինվորականներին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախագահին
ԵՄ-ն Նիգերի զինվորականներին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախագահին: Նիգերի տապալված նախագահ Մուհամեդ Բազումը իրականո...