«Լեհերը հիմար չեն և ամեն ինչ հիանալի հասկանում են». Լուկաշենկոն Լեհաստանին երկխոսության կոչ է արել
Լեհերի հետ պետք է խոսել։ Ես հանձնարարել եմ վարչապետին կապվել նրանց հետ։ Եթե նրանք ցանկանան, եկեք խոսենք, հարաբերություններ հաստատենք։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկի Ազգային օդանավակայանի տարածքում գտնվող կազմակերպությունների աշխատանքային կոլեկտիվների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Белта-ն։
«Մենք հարեւաններ ենք, իսկ հարեւաններին չեն ընտրում։ Բայց նրանց մոտ հոկտեմբերի 15-ին խորհրդարանական ընտրություններ են եւ, իհարկե, նրանց հիմա պետք է թեժացնել, թեժացնել իրավիճակը, որպեսզի ցույց տան, որ ճիշտ են զինել եւ վերազինել երկիրը։ Ուստի մինչեւ հոկտեմբերի 15-ը նրանք հազիվ թե գնան ինչ-որ էական փոփոխությունների, որոնք շահավետ կլինեն իրենց եւ մեզ։ Նրանք շատ բան են պահանջում մեզանից եւ խնդրում են, բայց մենք դրան գնալ չենք կարող, որովհետեւ դա կհակասի մեր շահերին»,- ընդգծել է նա։
Լուկաշենկոն ավելացրել է, որ Լեհաստանը ինքն իրենով չի թեժացնում իրադրությունը տարածաշրջանում, նրան դրդում է Միացյալ Նահանգները։
«Ամերիկացիները հաշվարկ են կատարել Լեհաստանի վրա։ Բայց լեհերը հիմար մարդիկ չեն։ Նրանք մեր մարդիկ են, սլավոնացիներ են։ Նրանք ամեն ինչ հիանալի հասկանում են։ Համբերենք՝ տեսնենք։ Մենք բաց ենք համագործակցության համար»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
Հաջիզադեն հաստատել է «Կոմերսանտի» հրապարակումը
Այսօր ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակված «Արցախն ընդդեմ Ղարաբաղի հոդվածում նշվում է, որ նախնական համաձայնություն է...
«Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»․ Մարուքյան
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգն...
Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...