ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարության, այ «գանդիկ», ես քեզ փչացնելու եմ. Եկմալյան փողոցում բնակելի տուն է փլուզվել. «Հրապարակ»
Գիշերը Եկմալյան փողոցում՝ «Օրրանի» հարևանությամբ, բնակելի տուն է փլուզվել։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Երբ թերթի լրագրողը հասել է Եկմալյան, այնտեղ են եղել նաև փրկարար ծառայության աշխատակիցները։ Տեղում Եկմալյան փողոցում բնակվող Անի Խուդավերդյանը ցույց է տվել պատը, որը գիշերվա ընթացքում փլվել է։ Խուդավերդյանն ասել է, որ այդ փողոցի բնակելի տների հարցով դիմել է գրեթե բոլոր պետական մարմիններին՝ քաղաքապետներին, նույնիսկ Աննա Հակոբյանն է տեղյակ:
«Սա Աննա Հակոբյանն էլ ա տեսել, սա Նիկոլն էլ ա տեսել, Հայկ Մարությանի օրոք․․․, անգամ չընդունեց, Մեսչյանն է տեղյակ այս ամեն ինչից։ Քանի՞ հատ քաղաքապետ է անցել, մենք փոխել ենք 7 քաղաքապետ, 5 վարչապետ, 5 նախագահ, ու լուծում չի ստացել այս հարցը։ Այս թղթերը ես տարել եմ քաղաքապետարան, որ սա 1865 թվականի շինություն է: Հիմա Հայկ Մարությանը իր թեկնածությունը դնում է, նա երբ ընդունվեց՝ 2018 թվականից, դիմել եմ, ամբողջ բողոքները․․․, իրենց կամպյուտերների մեջ ամբողջը մեր բողոքներն է, անկանջալուր չեղավ Հայկ Մարությանը, ու հիմա դրել ա իր թեկնածությունը էդ գանդիկը, երևի կհիշեք, որ Գանդիկի արձանը բերեց կառուցեց ( Նկատի ունի Մահաթմա Գանդիի արձանը Կ․Ս․), հիմա նորից նույն «գանդիկը» հետ է գալիս»,- ասել է քաղաքացին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախում սով չկա». ադրբեջանցիները վերցրել են Արթուր Օսիպյանի հարցազրույցը և օգտագործում են ի օգուտ իրենց
Համացանացում մոտ մեկ ժամ է ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղից ակտիվիստ Արթուր Օսիպյանի հարցազրույցը տված 1in.am կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց. ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել
Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձում են բերման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղանակ սպասել օգոստոսին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
«Երեկվա համեմատ՝ օդի ջերմաստիճանը Հանրապետությունում նվազել է 6-10 աստիճանով: Օգոստոսի 6-ից 8-ն ընկած հատվածում այն մի փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանի Հանրապետությունում է. Փաշինյան
Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, որովհետև ըստ էության ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում...