«Փաշինյանը մեզ ասել է գնացեք ձեր ողջ երեխեքով զբաղվեք, ի՞նչ եք ամբողջ օրն ընկել անհետ կորածների հետևից». ծնող
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:
Ծնողներից մեկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրենց պատասխան չունի տալու, ասում է գնացեք ձեր մյուս երեխաների հետ յոլա գնացեք:
«Վերջին անգամ, երբ ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, նա ծնողներին ասել է՝ ես չեմ հասկանում՝ դուք ձեր տանը էլ երեխա չունե՞ք, գնացեք ձեր ողջ երեխեքով զբաղվեք, ի՞նչ եք ամբողջ օրն ընկել անհետ կորածների հետևից»,- ասել է ծնողներից մեկը:
Ծնողներն ուղևորվեցին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպելու:
«Անդրանիկ Քոչարյանի հետ պետք է քննարկենք մեր երեխաների հարցը, որ հասկանանք՝ մինչև երբ մենք պիտի սենց քարշ գանք։ Հունվարից մինչև այսօր մեզ ասում են՝ համբերե՛ք»,- ասել է ծնողներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
Երասխի մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի
Այսօր առավոտից մամուլում շրջանառվում էին լուրեր, որ իբր Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվ...
Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
«Ակվատեկ»-ը պարզաբանում է ներկայացրել
«Ակվատեկ» ընկերության ղեկավարությունը հերքում է տեղեկությունը, որ իրենք արգելել են հաշմանդամություն ունեցող երեխաների մո...
Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրա...