Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Սյունիքի մարզային կենտրոնի…

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

 

Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանի հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

 

Պարզվել է, որ հանրային սննդի օբյեկտում սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակի մեջ, միացված չէ գործող կոյուղուն, չունի բնական և արհեստական օդափոխություն, հանրային սննդի օբյեկտն ապահովված չէ լվացարանով, անձնակազմի համար հանդերձարանով, լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով։ Բացի այդ, սննդի կառույցի պատերը չունեն հարթ մակերես, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

 

Պարզվել է նաև, որ սննդամթերքի հետ շփվող անձնակազմը (2 աշխատակից) չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։

 

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 

[b5d1159fce2b36c2620e2b13621c563e.jpg]

[5ae9d50a9a616431eb7a91b541ee13b3.jpg]

[8abfb7edef3a4ce0e78f55d267c636fe.jpg]

[909d1e23732ba43f8e2cf40000486256.jpg]

[c9932316dd4ec5dd9dca0561b606be5a.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250