Ֆրանսիան մտադիր է արգելափակել միջուկային ռեակտորների դետալների վաճառքն ԱՄՆ-ին
Ֆրանսիան ուսումնասիրում է գործողությունների տարբերակները, որպեսզի միջուկային ռեակտորների համար սարքավորումների մատակարար Velan SAS տեղական ընկերությունը չընկնի ԱՄՆ-ի ձեռքը, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ մոտ 247 միլիոն դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում Flowserve-ը նախատեսում էր ստանձնել Կանադայում տեղակայված Velan Inc ընկերության ֆրանսիական ստորաբաժանումը, որը Ֆրանսիայում զբաղվում է ատոմային էլեկտրակայանների աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկի՝ Électricité de France-ի մասերի մատակարարմամբ: Գործարքը պետք է փակվեր երկրորդ եռամսյակի վերջում, սակայն հետաձգվեց։
«Փարիզը... կարող է կամ արգելափակել դրա գնումը, կամ սահմանափակումներ սահմանել», - հայտնում են աղբյուրները՝ նշելով, որ որոշումը սպասվում է մոտ ապագայում։
Գործակալությունը նշում է, որ ֆրանսիացի մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել ամերիկյան Flowserve ընկերության կլանման հնարավորության և Ֆրանսիայում բիզնեսի վրա այդ գործարքի ազդեցության կապակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառ...
Ո՞րն է Փաշինյանի գլխավոր սխալը ըստ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի
Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա սխալ ճանապարհով գնաց։ Իմաստ չունի բանակցել եվրոպացիների հետ, որոնք ոչինչ չեն...