Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը․
«Հաղորդավարները մի քանի անգամ ճշտող հարցեր էին տալիս Արցախի իրավիճակի մասին, ու երբ նորից ու նորից լսում էին պատասխանը, դա համարում էին խելագարվելու աստիճան անհավանական 21-րդ դարում:
Իսկ իրականությունն այն է, որ Արցախը շարունակում է լիակատար պաշարված մնալ ողջ աշխարհի աչքի առջև և կրելով անմարդկային զրկանքներ՝ պայքարում է իր հողում ապրելու իրավունքի համար, իսկ Ադրբեջանի բռնապետը միջազգային հեռուստաալիքներով հպարտ հոխորտում է ու փորձում մոլորեցնել աշխարհին:
Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին, որը ցուցադրվում է բազմաթիվ երկրներում և բազմամիլիոն լսարան ունի, ներկայացրել էի իրական պատկերը: Հարցազրույցը հրապարակվել է հուլիսի 28֊ին: Դրանից հետո ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, և այստեղ հնչող հարցերն ու պատասխանները շարունակում են, ցավոք, ակտուալ մնալ»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...
ՄԱԿ-ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին, կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հ...