11-ամյա հրաշամանուկի IQ-ն գերազանցում է Էյնշտեյնի և Հոքինգի ցուցանիշները
Մեծ Բրիտանիայում դպրոցական տղան հանձնել է IQ թեստ, գերազանցել Ալբերտ Էյնշտեյնի և Սթիվեն Հոքինգի ցուցանիշները և միացել Mensa Young Genius ակումբին: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
11-ամյա Էդրիան Լին Հոնկոնգից Լոնդոն է տեղափոխվել 2022 թվականին։ Mensa Geek Club-ի IQ թեստում նա ստացել է հնարավոր ամենաբարձր միավորը և դասվել աշխարհի լավագույն ուղեղների մեկ տոկոսի մեջ: Նշվում է, որ Էյնշտեյնն ու Հոքինգը վաստակել են 160 միավոր, այնինչ Լին՝ 162: Նրան առաջարկել են անդամակցել Mensa-ին:
«Մտածում էի միայն 148 միավոր հավաքելու և Mensa IQ հասարակությանը միանալու մասին։ Ես չէի սպասում, որ մոտենամ Էյնշտեյնի ստացած 160-ին: Այնքան զարմանալի էր»,-պատմել է երեխան։
Նրա մայրը՝ Ռեյչելը, պատմել է, որ տղան արտասովոր է եղել վաղ մանկությունից։ Երկու տարեկանում նա հասցրել է «համալսարան» բառն արտասանել կատարյալ արտասանությամբ, թեև դեռ գաղափար չուներ այս բառի իմաստի մասին։ Երկու տարեկանից երիտասարդ հանճարը գրքերի սիրահար է։ Նա ամեն օր մի քանի գիրք է կարդում։
«Մանկապարտեզում նա սկսել է կարդալ իր սիրելի «Աստղային պատերազմներ» գրքերի ամբողջական տարբերակը»,- պատմել է Ադրիանի մայրը։
Երեխան երազում է դառնալ աշխարհի լավագույն բժիշկը։ Նա հետաքրքրված է սրտաբանությամբ։ Երբ նա ութ տարեկան էր, սկսեց գրել վեպեր՝ Monster Quest գրքերի շարքը, հուզիչ արկածային պատմություններով: Ադրիանն այժմ վեպ է գրում Հին Հռոմի մասին։ Տղան հույս ունի, որ իր աշխատանքը կհրատարակվի 2023 թվականի աշնանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է. զգուշացում քաղաքացիներին
Օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննախադեպ կարկուտ և անձրև Ալավերդիում․ մեքենաները մի կերպ են կարողանում անցնել
Այսօր երեկոյան աննախադեպ կարկուտ է տեղացել Ալավերդիում։ Այս մասին տեղեկացնում են Auroranews ահազանգած քաղաքացիները։ Նշվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կռվի ձայներ, գոռգոռոցներ Սևանավանքում․ համացանում կադրեր են տարածվում
Համցանցում կադրեր են տարածվում Սևանից և կից նշվում է, որ Սևանավանքում կռիվ է տեղի ունեցել։ Թե ո՞ւմ միջև է եղել և ո՞րն էր...
Սպասվում են տեղումներ․ եղանակային կանխատեսումներ՝ առաջիկա օրերի համար
Հանրապետության տարածքում` օգոստոսի 5-6-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամ...