ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննախադեպ կարկուտ և անձրև Ալավերդիում․ մեքենաները մի կերպ են կարողանում անցնել
Այսօր երեկոյան աննախադեպ կարկուտ է տեղացել Ալավերդիում։ Այս մասին տեղեկացնում են Auroranews ահազանգած քաղաքացիները։ Նշվում է, որ վնասվել են տանիքներ, ավտոմեքենաներ, խափանվել է էլեկտրականությունը: Ալավերդիում և հարակից գյուղերում կարկուտը երկար է տեղացել՝ հողին հավասարեցնելով ողջ բերքը։ Դրան զուգահեռ վարար անձրև է տեղացել, ինչի հետևանքով փողոցները ողողվել են ջրով։
Մանրամասները՝ տեսանյութում։