Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է. զգուշացում քաղաքացիներին
Օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։
Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Օգոստոսի 10-13-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում, Արագածոտի բարձրադիր գոտիներում, Շիրակում և Տավուշում օգոստոսի 7-ից 8-ը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 7-11-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Oգոստոսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-9-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Նշված հասցեներում 23։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները
Օգոստոսի 8-ին՝ ժամը 23:00-04։00, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ազատության պողոտայում, Ազատության 2ա շենքի ետնամասու...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ջրաշխարհը նոր փաստեր է հրապարակել
Սկանդալի կենտրոնում հայտնված «Ջրաշխարհ»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հարգելի՛ ընթերցողներ, ինչպես արդեն տեղյակ եք, օ...
Երկրաշարժ Ադրբեջանում
Կասպից ծովում այսօր ժամը 19:48-ին երկրաշարժ է գրանցվել․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի ԳԱԱ-ին կից սեյս...
36 տոննա ընդհանուր քաշով 2 բեռնատար ազնվամորի՝ հետ է վերադարձել Ադրբեջան
Դաղստանի Ռոսսելխոզնադզորի վարչության աշխատակիցները Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Թագիրկենտ-Կազմալյար անցակետում ձերբակալ...