ՌԴ-ի կողմից հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմի հավանականությունը փոքր է․ պատասխանում է Դավիթ Տոնոյանը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հիշեցրեց ռազմական գործողություններից օրեր առաջ իր և Սերգեյ Շոյգուի, Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հանդիպումների մասին և հետաքրքրվել՝ ՌԴ կողմից հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմի հավանականությունը փոքր է, ՊՆ նախկին նախարարը պատասխանեց․
«Եթե ունեք իմ հաշվետվություններն իմ հանդիպումների վերաբերյալ, այդ մասով կսահմանափակվեմ բովանդակային առումով» ,- պատասխանեց Տոնոյանը։
Տոնոյանը առաջարկեց հարցին անդրադառնալ փակ քննարկման ժամանակ, սակայն բաց նիստ ընթացքում նշեց, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, երբ հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը անցկացված Նախիջևանի զորավարժություններում F16-երի վերաբազավորում տեղի ունեցավ դեպի Գյանջա, ՆԱՏՕ-ի հետ երկարատև գործակցության իմ փորձը բոլորիս՝ գլխավոր շտաբին և ինձ հուշեց, որ F16-երի տեղակայումն այնտեղ վարժանքի նպատակով չէ։
«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ՝ 6 ժամ, 8 ժամ գտնվում էին օդում՝ 25-45 կմ, անգամ ժամանակ առ ժամանակ այնպիսի մոտեցումներ էին լինում, որոնք ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացրեց մեր մտահոգությունը։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին, նշանակում էր՝ ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա։ Այսինքն, մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- ներկայացրեց Տոնոյանը՝ նշելով, որ այդ ժամանակաշրջանից սկսած իր և ՌԴ պաշտպանության նախարարի 3 հանդիպում է եղել։
«Այո՛, չսադրվելու և սառնասրտություն ցուցաբերելու խնդրանք կար մեզ, որը հնարավորինս բավարարվել է։ Ամեն դեպքում, F16-ի խոցումը ՊԲ-ի ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր արվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը» ,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Իմ աչքերով տեսա՝ ինչպես է գնդակոծվում ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա հանձնաժողովի նիստում պատմել է, թե ինչպես են գնդակոծվել ռուսական զ...
Մինսկը և Թեհրանը ստորագրել են ռազմական համագործակցության պլան
Բելառուսի և Իրանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և 2023 թվականի ռազմական համագործակց...
Ճապոնիան և Իտալիան համատեղ զորավարժություններ են սկսում․ ներգրավվել են նաև կործանիչներ
Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը համատեղ վարժանքներ են մեկնարկում Իտալիայի ռազմաօդային ուժերի հետ։ Այս մասին գ...
Իրանն օգնում է ՌԴ-ին՝ երկրում ԱԹՍ գործարան կառուցել․ CNN
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության վերլուծաբանները հայտնել են, որ Իրանն օգնում է Ռուսաստանին իր...