ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 38-ամյա վարորդը ավտոքարշակով գլխիվայր հայտնվել է ձորակում

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Արմենակ Հ.-ն իր վարած ГАЗ 3303 մակնիշի ավտոքարշակ ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արմենակ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: